Նոր «Ավատարի» դեբյուտային թրեյլերն առաջին օրվա ընթացքում ավելի քան 148 միլիոն դիտում է հավաքել
Advertisement 1000 x 90

Նոր «Ավատարի» դեբյուտային թրեյլերն առաջին օրվա ընթացքում ավելի քան 148 միլիոն դիտում է հավաքել

«Ավատար․ ջրի ճանապարհը» ֆանտաստիկ ֆիլմի առաջին թիզեր-թրեյլերը թողարկման առաջին օրվա ընթացքում 148 միլիոն դիտում է հավաքել։ Այդ հանգամանքին ուշադրություն է դարձրել The Hollywood Reporter-ը։

Հոլովակը վիդեո հոսթինգում թողարկվել է նախօրեին։ Մինչ այդ երկրորդ «Ավատարի» թիզերը ցուցադրել են «Դոկտոր Սթրենջ․ խելահեղության մուլտիտիեզերքում» կինոկոմիքսի սեանսներից առաջ կինոթատրոններում։ «Disney» եւ «20th Century» ընկերությունների տվյալներով՝ տեսանյութի 23 միլիոն վերարտադրում բաժին է ընկնում Չինաստանից հանդիսատեսին։

«Ավատար․ ջրի ճանապարհը» ֆիլմի սյուժեն նվիրված է իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել առաջին մասի թողարկումից մի քանի տարի անց։ Ժապավենը պատմում է Ջեյքի, Նեյթիրիի եւ նրանց երեխաների մասին, որոնք ապրում են Պանդորա մոլորակում, որը փորձում են գրավել մարդիկ։ Ժողովուրդը կդիմադրի նրանց։

news.am