Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգիչ Արամեի կինը շորտ է կրում, սպիտակ տոպ, որոնք համադրել է սպորտային կոշիկի հետ։ Երկու երեխաների երիտասրդ մայրիկը հավաքել է մազերը։ Մեկնաբանություններում Աննան շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա առիթով ստացած բարեմաղթանքների համար։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Աբու Դաբիում։