Ո՞ր մթերքներն են բարելավում քունը
Advertisement 1000 x 90

Ո՞ր մթերքներն են բարելավում քունը

Քնի կարեւորությունը մեր կյանքում դժվար է գերագնահատել: Դրա շնորհիվ մեր օրգանիզմը հանգստանում է, հորմոնալ համակարգը բալանսավորվում է, նյութափոխանակությունը բարելավվում է, բոլոր համակարգերը կարգավորվում են, առողջ վիճակի են բերվում։ Այն մասին, թե ինչ մթերքներ է անհրաժեշտ ուտել քնի բարելավման, ավելի հեշտ եւ բավականաչափ քնելու  համար, փորձագետները պատմել են «Արգումենտի ի ֆակտի»-ին։

Գաստրոէնտերոլոգ, սննդաբան եւ թերապեւտ Իրինա Նեպոմնյաշչիխի խոսքով՝ քնի որակի վրա ազդող հիմնական վիտամիններն ու հանքանյութերը երկաթն ու ցինկն են։ «Քնի համար շատ կարեւոր են B խմբի վիտամինները, D վիտամինը, E վիտամինը, կալցիումը, մագնեզիումը, երկաթը, մելատոնինը, տրիպտոֆան ամինաթթունը»,- նշել է մասնագետը:

«B խմբի վիտամիններ կան մսի, թռչնի, կաթնամթերքի, ամբողջական ձավարեղենի, լոբազգիների մեջ»,-  հիշեցնում է Իրինա Նեպոմնյաշչիխը:- Վիտամին D-ն՝ յուղոտ ձկան, ձվի մեջ, այն արտադրվում է նաեւ արևի տակ գտնվելու ժամանակ:

Վիտամին E-ն առկա է չզտված բուսական յուղերում, ընկույզում:

Կալցիում կա կաթնամթերքի, հատիկաընդեղենի, ընկույզի եւ սերմերի մեջ:

Մագնեզիում կա ընկույզի եւ սերմերի եւ թեփի մեջ:

Երկաթ կա կարմիր մսի, ենթապրոդուկտների, խեցեմորթների, լոբազգիների, սերմերի, ընկույզների եւ սպանախի մեջ:

Տրիպտոֆան կա ձկան, կարմիր մսի, թռչնամսի, լոբազգիների, ընկույզի, կաթնամթերքի մեջ:
Մելատոնինը լոլիկը, կոճապղպեղը, անանուխը, կանաչ թեյը, բանանը եւ բրյուսելյան կաղամբն է»:

Սրանք բոլորը բավականին պարզ մթերքներ են, որոնցից շատերը մենք բավականին հաճախ ենք օգտագործում: Սննդից բացի կարեւոր է նաեւ սննդակարգը, քանի որ հենց դա է ազդում աղեստամոքսային տրակտի առողջության վրա։

Վիտամինների եւ հանքանյութերի պակասը կարող է քնի խանգարման հանգեցնել։ Օտոլարինգոլոգ Աննա Մակարովայի խոսքով՝ վիտամին D-ն, օրինակ, հանգստացնող ազդեցություն ունի եւ մասնակցում է սերոտոնինի («երջանկության» հորմոնի) արտադրությանը։ Իսկ մագնեզիումն անհրաժեշտ է քնի նախահորմոնի՝ մելատոնինի սինթեզի համար։

news.am