Համեղ և դիետիկ աղցան
Advertisement 1000 x 90

Համեղ և դիետիկ աղցան

Սպիտակուցներ/ճարպեր/ածխաջրեր՝ 7.05/0.46/3.04

Յուրաքանչյուր տոնական սեղան ավելի հարուստ և գեղեցիկ է դառնում գունագեղ աղցանների առկայության դեպքում: Սակայն ի՞նչ անել, եթե մեզ հայտնի աղցանները դժվարամարս են և գիրացնող:

Ձեզ ենք առաջարկում հավի մսով աղցան, որը կփոխի ձեր պատկերացումներն աղցանների մասին:

Բաղադրություն

  • 150 գ հավի կրծքամիս
  • 1 նարինջ
  • 1վարունգ
  • Կես կիտրոն
  • 100 գ աղցանի տերևներ

Խաշած հավի կրծքամիսը մանր կտրատեք: Մաքրած նարինջը բաժանեք մի քանի կտորների, իսկ կտորներն իրենց հերթին՝ կտրատեք երկու մասի: Վարունգը բարակ կտրատեք, աղցանի տերևները՝ նույնպես: Ամբողջը խառնեք, և աղցանը պատրաստ է, կարող եք կիտրոնի հյութ ավելացնել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը