Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային ու հմայիչ լուքը։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Դիանան կրում է պուտավոր պրինտով կապույտ երանգի, լայն թեւերով վերնաշապիկ, որը համադրել է նույն պրինտով բաց երանգի կիսաշրջազգեստի հետ։ Նրա մազերը հավաքված են, ընդգծված շպարով է։ Մադոննային կերպարն ամբողջացնում են նորաձեւ կոշիկներն ու ծղոտե լայնեզր գլխարկը։ «Մադի ծնունդից նկար, քանի դեռ 12 ը չէր անցել», – գրել է հաղորդավարուհին։