Սեքսապաթոլոգն ուժեղ սեռական տեմպերամենտով տղամարդ ընտրելու տարբերակ է առաջարկել
Advertisement 1000 x 90

Սեքսապաթոլոգն ուժեղ սեռական տեմպերամենտով տղամարդ ընտրելու տարբերակ է առաջարկել

Հոգեբան-սեքսապաթոլոգ Յուլիա Տոլմաչևան առաջարկել է ուժեղ սեռական տեմպերամենտով տղամարդ ընտրելու միջոց: Նրա խոսքերը մեջբերում է Gazeta.Ru-ն։

Ըստ Տոլմաչևայի՝ սեռական խառնվածքը կապված է գենետիկայի և հորմոնալ մակարդակների, մասնավորապես տեստոստերոնի մակարդակի հետ և արտացոլվում է արտաքին տեսքով։ «Ծիծաղելի է, բայց տեստոստերոնի բարձր մակարդակ ունեցող տղամարդը բնավ նման չէ մելոդրամայի հերոս-սիրահարին։ Նա նիհար է, ցածրահասակ, հզոր կզակով, մարմնի նկատելի մազերով», – ասել է Տոլմաչևան՝ հավելելով, որ բարձրահասակ, բարեկազմ երիտասարդը՝ նուրբ դիմագծերով, երկար ձեռքերով և ոտքերով, հավանաբար միջին կամ թույլ սեռական կառուցվածքի տեր է։

Միաժամանակ, պարզաբանել է բժիշկը, սեռական կոնստիտուցիան ոչ մի կապ չունի պտղաբերության՝ սերունդ տալու ունակության հետ։ «Տեմպերամենտ, անընդհատ սեքսի մասին մտածող տղամարդը և կրքոտ կինը կարող են ցածր պտղաբերություն ունենալ: Եվ հակառակը՝ թույլ սեռական կազմվածքով կինը կարող է  հղիանալ, ինչպես ասում են՝ մի հայացքից»,- եզրափակել է նա։

lurer.com