«Բրիջերթոն» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանը իսկական բում արեց կինեմատոգրաֆի աշխարհում. դեբյուտային ամսում այն դիտվել է ավելի քան 2.5 մլրդ րոպե: Սերիալը գրավիչ է ինչպես ռոմանտիկ սյուժեով՝ լի կրքով, այնպես էլ գունագեղ զգեստներով, մթնոլորտային տեսարաններով և իհարկե, գեղեցիկ կանանցով և տղամարդկանցով: Խարիզմատիկ դերասաններ, որոնք մարմնավորում են նույնքան խարիզմատիկ կերպարների, միլիոնավոր հեռուստադիտողների պահեցին էկրանների առջև 8 սերիաների ընթացքում:
Եթե պատմական մելոդրամաների սիրահար չեք, բայց, այնուամենայնիվ, ցանկանում եք հետ չմնալ հեռուստատեսային աշխարհի վերջին գլխավոր թրենդից և դիտել «Բրիջերթոն» սերիալը, ապա 168.am-ը ներկայացնում է 4 գեղեցիկ տղամարդկանց, որոնք կհիացնեն իրենց շարմով:
Էնթոնի Բրիջերթոն
«Բրիջերթոն» սերիալի երկրորդ եթերաշրջանի գլխավոր աստղը Էնթոնի Բրիջերթոնն է (Ջոնաթան Բեյլի): Էնթոնին հստակ գիտի՝ ինչ է ուզում, մինչև այն պահը, երբ սիրահարվում է…
Բենեդիքթ Բրիջերթոն
Բրիջերթոնների ընտանիքի ամենադրական կերպարը՝ Բենեդիքթը (Լյուք Թոմսոն), նկարիչ է, ով ձգտում է ազատության թե կյանքում, թե ստեղծագործելիս, ու թեև ինչ տարբերություն այդ երկուսի միջև:
Թեո Շարփ
Երկրորդ եթերաշրջանի գլխավոր զարդը Թեո Շարփն էր՝ Քալամ Լինչի մարմնավորմամբ: Տղան, ով աշխատում է տպարանում, գրավիչ է թե արտաքին տեսքով՝ օժտված մեղմ գրավչությամբ, թե ինտելեկտով և գրականության նկատմամբ սիրով:
Թոմաս Դորսեթ
Թատրոնի դերասան Սեմ Ֆրենչըմին արդեն կուլտային դարձած սերիալում բաժին է հասել էպիզոդիկ դեր, որը, սակայն, շնորհիվ նավի տեսարանի, դեռ երկար կհիշվի հեռուստադիտողի կողմից:
Հեղինակ՝ Անի Գաբուզյան