- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼ
Իհարկե, կարեւոր է կարողանալ ոչ միայն ընդունել, այլեւ տալ: Այստեղ կարեւորը ամեն մանրուքին ուշադրություն չդարձնելն է: («Ես մեզ համար հինգ անգամ կինոյի տոմս եմ գնել, իսկ նա՝ ընդամենը չորս»): Դա լարվածություն է ստեղծում:
- ԴՐԱՄԱՏԻԿԱՑՆԵԼ
Կատարյալ հարաբերություններ չեն լինում: Լուն ուղտ մի դարձրու։ Եթե նա մոռացել է աղբը թափել, դա տեսարան սարքելու առիթ չէ: Խորը շունչ, արտաշնչում: Պատրա՞ստ ես նրան հանգիստ հիշեցնել աղբի մասին:
- ԼՐՏԵՍԵԼ
Երբ երկու մարդ ուզում են միասին լինել, պիտի վստահությունից սկսեն: Վստահիր նրան եւ հարգիր անձնական կյանքը. մի նայիր SMS-ները եւ էլեկտրոնային փոստը, մի խուզարկիր նրա դարակները:
- ԽԱՆԴԵԼ
Զուգընկերոջ նկատմամբ կասկածները կարող են ավելի խորը խնդրի նշան լինել. Դու զգում ես, որ հարաբերություններն այնքան էլ ամուր չեն: Ավելի քիչ խանդելու լավ միջոց կա. հրաժարվիր սոցցանցերից:
- ՉԱՓԱԶԱՆՑ ԹՈՒԼԱՆԱԼԸ
Եթե հարաբերությունները լավ են զարգանում եւ մարդիկ սովորում են իրար, նրանք հաճախ սկսում են գիրանալ: Ավելի շատ ժամանակ են անցկացնում տանը` մոնիտորի կամ հեռուստացույցի առաջ: Մի կորցրու գրավչությունդ սիրելիի աչքում: Հետեւիր քեզ, մի դադարիր զարգանալ որպես անհատ: Դա այն բանի գրավականն է, որ դուք երկար ժամանակ լավ զույգ կլինեք:
- ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽԱՂԱԼ
Մոռացիր նախկինններիդ մասին: Վերջ տուր քո տղամարդուն նրանց հետ համեմատելուն: Եթե գլխումդ պահես նախկին ընկերոջդ, չես կարողանա գնահատել, թե բախտդ ինչպես է բերել նոր տղամարդու հետ:
- ԱՄԵՆ ԻՆՉ ՄԻԱՍԻՆ ԱՆԵԼ
Ցանկացած, նույնիսկ ամենաշփվող մարդը երբեմն մենակ մնալու կարիք է ունենում: Իրար թույլ տվեք ազատ շնչել: Փոքրիկ բաժանումից հետո միասին անցկացված ժամանակն ավելի արժեքավոր կլինի: