Բրիտանացի հետազոտողների խումբը Պորտսմուտի համալսարանի կայքում հրապարակել է գիտական աշխատանք, որում նրանց հաջողվել է ուսումնասիրել սթրեսային վարքի տարօրինակությունները, գրել է «Медицина и наука»-ն։
«Սթրեսի այնպիսի արտաքին նշանները, ինչպիսին են քորվելը, եղունգները կրծելը, անհանգիստ շարժումներն ու դեմքին կամ մազերին դիպչելը, շրջապատին ցուցադրում են դրանք կատարող մարդկանց անհամարժեք լինելը։ Դրա հետ միաժամանակ, պարզվել է, որ սթրեսային վարք ունեցող մարդկանց վրա դրական անդրադարձ են ունենում արտաքին դիտորդները։
Հետազոտությունն անցկացնելու համար հրավիրվել է կամավորականների երկու խումբ, որոնցից մեկը պետք է կատարեր կարեւոր աշխատանք կարճ ժամանակաընթացքում, իսկ մյուսը՝ գնահատեր առաջին խմբի մասնակիցների սթրեսային վիճակը։ «Գնահատող» խմբի մասնակիցների տվյալներով՝ նրանք չեն կարողացել պարզել սթրես ունեցող մարդկանց, բայց իրենք էլ բավական լուրջ հուզված վիճակում են եղել։
Բացի այդ, առաջադրանքը կատարելիս ամենամեծ հոզում դրսեւորող մասնակիցները կարողացել են առաջացնել դիտորդների մեծ համակրանքը։
«Մեր տվյալներն օգնում են հասկանալ, որ էվոլյուցիայի պրոցեսում մարդիկ որոշակի ազդանշանների օգնությամբ կարողացել են շրջապատողներին ցուցադրել իրենց լարվածության մակարդակը։ Իրենց հոգեհուզական վիճակի արտաքին դրսեւորումների ցուցադրումը, օրինակ՝ եղունգներ կրծելը, օգնել է նրանց ոչ միայն հանել հուզական լարվածությունը, այլեւ շրջապատողներից լրացուցիչ աջակցություն ստանալ»,- նշվել է հետազոտությունում։