Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին կրում է քարերով զարդարված, սեւ զգեստ, որը համադրել է թափանցիկ ձեռնոցների հետ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից մեկնաբանություններում դերասանուհին մեջբերել է Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին» գրքից մի հատված․ «Ես ունեցել եմ և՛ երազանքներ, և՛ վախեր։ Ես իմ վախերը հաղթահարեցի իմ երազանքների շնորիվ»։