Բորտուղեկցորդուհին, ով ավելի քան 10 տարի աշխատել է մասնավոր ինքնաթիռում, պատմել է հարուստ և հայտնի հաճախորդների ամենատարօրինակ խնդրանքների մասին։ Նրա խոսքերը մեջբերում է The Sun-ը:
Ըստ նյութի հեղինակի, որը ցանկացել է անհայտ մնալ, հաճախորդները միշտ չէ, որ իրենց պարկեշտ են պահում, մասնավորապես՝ ոմանք հարբում են հենց թռիչքի ժամանակ։ Բացի այդ, ազդեցիկ մարդիկ հաճախ թռիչքի ժամանակ տարօրինակ բարեհաճություններ են խնդրում. օրինակ՝ մի անգամ VIP հաճախորդը պահանջել է անմիջապես վայրէջք կատարել, քանի որ ցանկանում էր համբուրգեր ուտել: Մի անգամ էլ ուղևորներն իրենց հետ ինքնաթիռ են վերցրել 32 կենդանի բազե:
Հայտնի մարդիկ նաև շատ բծախնդիր են դետալների նկատմամբ. նրանք նախընտրում են սրբիչների որոշակի գույն, չիպսերի համ կամ բերանի ողողման հեղուկի ապրանքանիշ: Ուղևորներից մեկի համար բորտուղեկցորդուհին ստիպված է եղել ադիբուդի սարք գնել։ «Մի թռիչքի ժամանակ մեզ 200 դոլար թեյավճար տվեցին, որպեսզի մենք մնանք ճաշարանում, թռիչքի ժամանակ փակենք դուռը և չանհանգստացնենք սիրահարված զույգին», – կիսվել է աղջիկը:
Ամփոփելով՝ բորտուղեկցորդուհին նշել է, որ VIP դասի անձնակազմի անդամ լինելը ծանր աշխատանք է, որը ներառում է երկար թռիչքներ և հաղորդակցություն` պահանջկոտ հաճախորդների հետ։