Twitter-ի տնօրենների խորհուրդը միաձայն խորհուրդ է տալիս ընդունել Մասկի գործարքը
Advertisement 1000 x 90

Twitter-ի տնօրենների խորհուրդը միաձայն խորհուրդ է տալիս ընդունել Մասկի գործարքը

Հրապարակվել են Twitter-ի փաստաթղթեր, որոնք վկայում են տնօրենների խորհրդի միաձայն որոշման մասին՝ բաժնետերերին խորհուրդ տալով ընդունել Իլոն Մասկի առաջարկը՝ գնելու սոցցանցը 44 միլիարդ դոլարով։Այս հարցը քվեարկության է դրվել մայիսի 25-ին բաժնետերերի տարեկան ժողովում։ Սակայն այժմ Մասկը փորձում է նվազեցնել առաջարկի չափը։ Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է գործարքի կասեցման մասին, քանի դեռ ընկերությունը չի պարզաբանել կեղծ աքաունթների հետ կապված իրավիճակը։

Մասկը պնդում է, որ Twitter-ի գործադիր տնօրեն Պարագ Ագրավալն իրեն ապացույցներ չի ներկայացրել սոցցանցում կեղծ աքաունթների համամասնության մասին (5%-ից պակաս)։ Գործարարն ասաց, որ գնելու առաջարկը հիմնված է Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC) Twitter-ում ուղարկված տվյալների վրա: Նա նաև հայտարարել է Twitter-ի կեղծ էջերի ավելի քան 20%-ի մասին։

Չնայած Մասկի պնդումներին, Twitter-ի գործարքի պայմանները բավականին պարզ են: Օրինակ, եթե գործարքը չեղարկվի, Մասկը պետք է ընկերությանը վճարի 1 մլրդ դոլար փոխհատուցում։ Twitter-ը նաև իրավունք ունի Մասկից պահանջել փակել գործարքը, եթե ունի պարտքային ֆինանսավորում։

Սիրարփի Աղաբաբյան