Օրգանիզմում յոդի պակասն ազդում է մարդու ինտելեկտի վրա։ Բժշկի խոսքով՝ այս միկրոտարրի դեֆիցիտի պայմաններում ապրող մարդկանց մոտ IQ ինդեքսը նվազում է 10-13 տոկոսով, ասել է ՝ ՌԴ Առողջապահության նախարարության Էնդոկրինոլոգիայի ազգային հետազոտական կենտրոնի փոխտնօրեն Կլինիկական էնդոկրինոլոգիայի ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Եկատերինա Տրոշինան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մարդկանց մոտ, ովքեր մշտապես ապրում են յոդի դեֆիցիտի պայմաններում եւ յոդային պրոֆիլակտիկա չեն ստանում, մտավոր ցուցանիշները նվազում են 10-13 տոկոսով, ինչը կապված է ուսման մեջ երեխաների առաջադիմության նվազման, իսկ մեծահասակների դեպքում՝ ցածր տնտեսական էֆեկտիվության եւ ավելի ցածր աշխատավարձերի հետ»,- պարզաբանել է էնդոկրինոլոգը։