Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գարնանային հմայիչ կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրում Դիանան կրում է վառ կանաչ երանգի բլուզ, որը համադրել է հետաքրքիր նախշերով ոճային կոստյումի հետ։ Նա արձակել է մազերը, վառ ու ընդգծված շպարով է։
«Չինացի մեծ փիլիսոփա Կոնֆուցիոսն ասել է՝ Երկիրը ղեկավարում են ոչ թե օրենքները, այլ նշաններն ու խորհդանիշները»։
Այս ճշմարտությունը հասկանալով դեռ հազարամյակներ առաջ մարդը փորձել է ծածկագրերի միջոցով լայնացնել իր գաղափարների տարածման շրջանակը։
Գիտական նվաճումների այս հրթիռային ժամանակներում, երբ թվում է՝ ոչինչ չկա չբացահայտված, կա զուգահեռ մի իրականություն, որտեղ գրեթե ոչինչ բացահայտված չէ։ Հենց այստեղ էլ հետաքրքրանում է կյանքը՝ իր բոլոր գույներով ու հնչյուններով։ Բացահայտեք ձեր մեր հսկայական մոլորակի մեջ ձեր բաժին մոլորակը, չէ՞ որ մեկ այլ հույն մեծ փիլիսոփան էլ պնդում էր՝ «ճանաչիր ինքդ քեզ և դու կճանաչես աշխարհը», – գրել է նա։