«Ձգտեց ու հասավ իր ցանկալի արդյունքին»․ Լուսինե Թովմասյանը կիսվել է դստեր հաջողություններով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ձգտեց ու հասավ իր ցանկալի արդյունքին»․ Լուսինե Թովմասյանը կիսվել է դստեր հաջողություններով

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու եւ դստեր հետ։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում ծնողները ջերմ գրկել են իրենց առաջնեկին։ Երիտասարդ մայրիկը մեկնաբանություններում պատմել է դստեր հաջողություններով։ «Մեր երջանկությունը հենց նրանք են: Արիանան ավարտեց 2 -րդ դասարանը լինելով տարվա լավագույն սան: Ես երբեք չեմ պահանջել կամ պարտադրել: Բայց արի ու տես ձգտեց ու հասավ իր ցանկալի արդյունքին: Մենք էլ հիացանք ու հպարտացանք», – գրել է գեղեցկուհին։