Եթե կինն ունի այս տասը որակները, երբեք բաց մի թողեք նրան
Advertisement 1000 x 90

Եթե կինն ունի այս տասը որակները, երբեք բաց մի թողեք նրան

  1. Եթե նա իսկական է:

Գտիր աղջկա, ով կմտնի քո կյանք եւ կլինի ոչ այնպիսին, ինչպես մյուսները: Գտիր աղջկա, ով ինքն է որոշում կյանքի ռիթմը, ով ներողություն չի խնդրում նրա համար, ինչպիսին է ինքը: Աղջիկը, ով իսկական է, կոտրում է բոլոր կաղապարները, այդ թվում՝ հարաբերությունների կաղապարները:

  1. Եթե նա չի թաքցնում իր զգացմունքները:

Նշանակում է՝ նա վստահ  է եւ հարգում է ինքն իրեն: Նա գիտի իր գինը, նա չի թաքցնում իր զգացմունքները նրանց հանդեպ, որոնց նկատմամբ անտարբեր չէ: Նա քեզ կսովորեցնի, որ չափից շատ մտածելն ու զգալը, եթե դա քեզ բնորոշ է, նորմալ է:

  1. Եթե նա ուրախ է:

Գտիր աղջկա, ով ծիծաղում է իր կատակների վրա, եթե անգամ դրանք քեզ զվարճալի չեն թվում: Դու տեսնում ես, ինչպես է նա ծիծաղում եւ չես կարողանում զսպել քո ծիծաղը: Այդպիսի աղջիկը կպահի քո ծիծաղը մինչեւ մահը:

  1. Եթե նա քեզ մոտիվացնում է:

Գտիր աղջկա, ով մոտիվացնում է  քեզ դառնալ ավելի լավը, ավելին անել: Նա քեզ մարտահրավեր է նետում, որպեսզի դու ավելի լավը դառնաս, եւ դա քեզ դուր է  գալիս:

  1. Եթե նա բարի է:

Գտիր աղջկա, ում մասին ոչ ոք ոչ մի վատ բան չի ասում: Ով ոչ մի վատ բան չի ասում ուրիշների մասին: Ով գնահատում է  այն, ինչ դու անում ես, եւ շնորհակալություն է հայտնում: Գտիր աղջկա, ով ավելի շատ ուրիշների մասին է մտածում, քան՝ իր: Նա անպայման կսիրի քեզ ու՝ ողջ սրտով:

  1. Եթե նա լավատես է:

Գտիր աղջկա, ում դու կցանկանաս տեսնել: Ով մտնում է սենյակ ու լուսավորում է այն իր ժպիտով, ով կարող է տանել դժվարությունները եւ կարող է ինչ-որ լավ բան գտնել անգամ ամենավատ բանում: Նա կլինի քո հենման կետը: Նա ուժեղ կլինի, երբ քո ուժերը չեն բավարարի: Նա ձեր կյանքն ավելի լավը կդարձնի՝ լինելով դրանում:

  1. Եթե նա պատրաստ է գնալ զոհողության:

Գտիր աղջկա, ով պատրաստ է գնալ զոհողության: Ով փորձում է միջոց գտնել՝ լուծելու համար  ձեր բոլոր խնդիրները, քանի որ ցանկանում է դա:

  1. Երբ նա ասում է ճշմարտությունը, թեկուզեւ՝ դառը:

Գտիր աղջկա, ով քեզ կասի այն ամենը, ինչ կա: Ով չի վախենա ասել ճշմարտությունը, եթե անգամ այն ցավ է պատճառելու: Քանի որ գիտի, որ ազնվության հետ գալիս է նաեւ վստահությունը:

  1. Եթե նա ընդունում է քո թերությունները:

Գտիր աղջկա, ով հասկանում է, որ դուք կատարյալ չեք: Ով շեշտը չի դնում ձեր թերությունների վրա, ով ձեզ իդեալականորեն ոչ իդեալական է համարում իր համար:

news.am