Ոչ մեծ չափաբաժիններով մի քանի անգամ սնունդ ընդունելն առաջին խորհուրդն է, որը տալիս են նիհարել ցանկացողներին: Փոքր չափաբաժիններով սնվելով մարդ քաղցի ուժեղ զգացողություն չի ունենում, այդպիսով, նվազում է չափից շատ ուտելու հավանականությունը, պնդում են մասնագետները, գրում է Аргументы и факты պարբերականը:
Պետք է հասկանալ, որ այդ խորհուրդն աշխատող է ոչ բոլորի համար: Ինչո՞վ կարող է վնասակար լինել փոքր չափաբաժիններով սնվելը եւ ո՞ւմ չի կարելի է նման սննդակարգի դիմել: Այս մասին խոսել է բժիշկ-էնդոկրինոլոգ եւ սննդաբան Պոլինա Ժարկովան:
Այսօրվա դրությամբ՝ ոչ մի հուսալի հետազոտություն չկա այն մասին, որը հաստատում է նման սննդակարգի արդյունավետությունը: Յուրաքանչյուր մարդ անհատական է եւ պետք է լսի սեփական օրգանիզմի պահանջներին, նշել է մասնագետը:
Նրա խոսքով՝ դասական բժշկության մեջ խորհուրդ է տրվում 3 հիմնական սնունդ ընդունել եւ մի քանի թեթեւ սնունդ: Եթե ուտելու ցանկություն է առաջանում թեթեւ սնվելը կարող է կրճատել սննդի հիմնական ընդունումների միջեւ ընկած ժամանակահատվածը:
Կարեւոր է հետեւել նրան, թե ինչ եք ուտում եւ գիտակցել, որ միջանկյալ ուտեստները եւս սննդի ընդունում են, եւ այն պետք է հաշվի առնել կալորիաների օրական չափաբաժնի հաշվարկի ժամանակ:
Կալորիաների մեծ քանակությունը ֆիզիկական աննշան ակտիվության պարագայում կարող է հանգեցնել ավելորդ քաշի ձեռքբերման, զարկերակային հիպերտենզիայի, 2-րդ տիպի շաքարային դիաբետի եւ այլ խանգարումների:
Փոքր չափաբաժիներով հաճախակի սնվելը խորհուրդ չի տրվում աղեստամոքսային տրակտի սուր հիվանդությունների, սուր պանկրեատիտի, խոլեցիստիտի ժամանակ: