Ինչպես ծամել՝ ստամոքսի փքվածությունից ձերբազատվելու եւ նիհարելու համար
Advertisement 1000 x 90

Ինչպես ծամել՝ ստամոքսի փքվածությունից ձերբազատվելու եւ նիհարելու համար

Փքված ստամոքսը ժամանակակից մարդկության խարանն է: Շատ սթրես, շատ ուտելիք: Բոլորը ուտելիքին են ձեռքը մեկնում՝ դրական զգացողություններ ստաալու համար: Ամենից հաճախ փքված ստամոքս ունենում են այն մարդիկ, որոնք արագ են ուտում եւ հագեցվածության մասին ազդակ են ստանում ուտելիքից մեծացող ստամոքսից:

Սովորական մարդու մոտ դատարկ ստամոքսի ծավալը կազմում է 500 մլ, սնունդի ընդունումից հետո՝ 1 լիտր, իսկ ծայրահեղ ճարպակալում ունեցող մարդկանց մոտ այն գերազանցում է 4 լիտրը: Այս մասին իսկ տելեգրամյան ալիքում գրել է հանրահայտ ռուս էնդոկրինոլոգ Զուհրա Պավլովան:

«Խորհուրդ եմ տալիս կտրուկ նվազեցնել արագությունը, որի ընթացքում սնունդ եք ընդունում: Այդ դեպքում օրգանիզմում կաշխատեն քաղցի հագեցման կենսաքիմիական ազդակները»,- ասել է մասնագետը:

Պավլովայի խոսքով՝ արագությունը նվազեցնելու համար պարզապես պետք է սկսել դանդաղ ծամել:

Բացի այդ, եթե սնունդ ընդունելիս մանրակրկիտ ծամում ենք եւ շուտ ենք հագենում, ապա ավելի քիչ կալորիա ենք ստանում, եւ նիհարելու մեծ հավանականություն կա:

Մասնագետը խորհուրդ է տալիս ուտելիքը ծամել երկար եւ դանդաղ, ինչպես նաեւ ջուրն ըմպել դանդաղ: Թեեւ ջուրը ստամոքսում երկար չի մնում, ինչ-որ պահի այն կարող է անհարկի ճնշում գործադրել պատերին:

news.am