Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է մայրիկի հետ։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված կադրում մայր ու դուստր ջերմ գրկախառնված են։ Դիանան կրում է սպիտակ բլուզ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Գեղեցկուհիս», – մայրիկին դիմել է Դիանա Գրիգորյանը։