Շատ հնուց մի լավ սովորություն ունեին գյումրեցիք, 3-4 տարին մեկ Երուսաղեմ ուխտի էին գնում…
Advertisement 1000 x 90

Շատ հնուց մի լավ սովորություն ունեին գյումրեցիք, 3-4 տարին մեկ Երուսաղեմ ուխտի էին գնում…

«Շատ հնուց մի լավ սովորություն ունեին գյումրեցիք, 3-4 տարին մեկ Երուսաղեմ ուխտի էին գնում։

Էդոյենց Ենոքը որոշում է իր մի քանի ընկերների հետ գնալ Երուսաղեմ, հաջիության։ Նրանք չգիտեին, որ Թուրքիան սահմանադրություն ընդունելու կապակցությամբ սահմանը փակել է։ Ճանապարհին թուրք ասկյարները սրանց բռնում են։ Ոչ թողնում են սահմանը անցնել, ոչ էլ տուն վերադառնալ։

-ՈՒխտի ենք գնում, ուրիշ նպատակ չունենք,- բացատրում էր Էդոյենց Ենոքը։ Ասկյարները չեն հավատում և որոշում են ստուգել։ Կանչում են մոտակա գյուղերից մեկի մոլլային ու ասում. «Իմացիր, թե ինչ մարդիկ են սրանք և ո՞ւր են գնում»։

Մոլլան, դիմելով ճամփորդներին, ասում է. «Եթե իրոք հոգևորականներ եք, եկեք գնանք մեր մոլլայի գերեզմանը օրհնեք, եթե օրհնեցիք, ուրեմն հոգևորական եք, իսկ եթե չօրհնեցիք, կասեմ, որ ձեզ բանտ ուղարկեն»։ Համաձայնում են։ Բայց Ենոքը մոլլային զգուշացնում է, թե մենք թուրքերեն լավ չգիտենք ու մեր լեզվով կօրհնենք։ Մոլլան համաձայնում է։

– Տղերք,- ասում է Ենոքը,- որ եկել հասել ենք էստեղ, էլ էստեղից առանց մեր գործը անելու հետ դառնալը ամոթ է, քաղքցիք վրաներս կխնդան, համաձայնեք, ինչ կեղնի, թող էղնի։ Հըմը ես ինչ կըսեմ, դուք էնիք կրկնեք, մնացածը ձեր գործ չէ։

Համաձայնում են։ Չանցած երկու-երեք րոպե, տղերքը ծնկի են իջնում` ձեռքերը վեր պարզում ու… ի՜նչ օրհնել, Ենոքը կսկսե անիծել և ուզածդ հայհոյանքները թափել մոլլայի գերեզմանին։ Նորից կելլեն, նորից կպպզեն, մոլլան կհիանա գյավուրների վրա ու կըսե` վալահ-բիլ` իսոնք մաքուր հավատացյալներ են, եթե անհավատ էղնեին, ձեն-ծպտուն չէին հանի։ Ասկյարները հավատում են իրենց մոլլայի խոսքին ու էնոնց առոք-փառոք ճանապարհ են գցում»։

Էս էլ մի փաստ, որ դեռ էն ժամանակներում գյումրեցիները Երուսաղեմ են գնացել ու իրենց ուխտը կատարել ու մահտեսի (հաջի) անուն վաստակելով տուն վերադարձել։

Նկարի հեղինակ` Խաչատուր Վարդպարոնյան



Նման նյութեր