«Հայաստանն օտարների աչքերով». տեսանյութում ներկայացված են ուշ միջնադարում և 19-րդ դարում եվրոպացիների կողմից կատարված պատկերները Հայաստանում: Ըստ հերթականության կարող եք տեսնել
1. Հռոմի Կոլիզեումի պատին փակցված աշխարհի քարտեզը, որտեղ, հնագույն երկրների շարքում, ներկայաված է նաև Հայաստանը,
2. 17-րդ դարի ֆրանսիացի աշխարհագրագետ, քարտեզագիր և ռազմական ինժեներ Ալան Մանեսոն Մալեի կազմած քարտեզը (Հայաստան և Վրաստան),
3. Հայ կին և տղամարդ՝ ըստ Մալեի,
4. 17-րդ դարի Երևանն՝ ըստ Մալեի,
5. Երևանն՝ ըստ 17-րդ դարի թանկարժեք քարերի ֆրանսիացի վաճառական, ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեի,
6. Հայուհի Ջուղայից և պարսիկ կին ու տղամարդ՝ ըստ Տավերնիեի,
7. Երևանի համայնապատկերն ըստ 17-րդ դարի ֆրանսիացի ոսկերիչ և ճանապարհորդ Ժան Շարդենի,
8. Էջմիածնի համայնապատկերն ըստ Ժան Շարդենի,
9. Էջմիածնի Մայր տաճարն ըստ 19-րդ դարի ֆրանսիական ծագմամբ շվեյցարացի հնագետ, ճանապարհորդ, ազգագրագետ և բնագետ Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերեի,
10. Արարատ լեռն՝ ըստ Ֆրեդերիկ Դյուբուայի,
11. Հայոց այբուբենն ըստ 17-րդ դարի հոլանդացի նկարիչ, փորագրիչ և բանաստեղծ Յան Լույկենի,
12. Հայեր և վրացիներ՝ ըստ 19-րդ դարի գերմանական «Լիբիգի ընկերության» թողարկած գովազդային բացիկի,
13. Տիկով ու կժերով լեռն ի վեր դեպի իրենց բնակավայրը ջուր տանող վանեցի հայեր՝ ըստ «Լիբիգի ընկերության»,
14. Հայաստանը խորհրդանշաբար ներկայացնող բացիկը՝ «Նահատակված ազգեր» շարքից, նվիրված 1-ին աշխարհամարտի ընթացքում տառապած ժողովուրդներին: Հեղինակ՝ ռուս նկարիչ Սերգեյ Սոլոմկո:
15. Հոլովակում հնչում է Ներսես Շնորհալու (XII դար) «Նոր ծաղիկ» տաղի մեղեդին՝ «Օշական» համույթի կատարմամբ: Գեղարվեստական ղեկավար՝ Գրիգոր Առաքելյան: