Ի՞նչ բանջարեղեններ եւ մրգեր կարող են փոխարինել ծխախոտին
Advertisement 1000 x 90

Ի՞նչ բանջարեղեններ եւ մրգեր կարող են փոխարինել ծխախոտին

Ծխելը մարդկանց օգնում է որոշակի հարցեր լուծել։ Ինչ-որ մեկը ձեռքն է վերցնում ծխախոտը, երբ սթրեսի է մատնվում, մյուսներին նիկտոնինն օգնում է կենտրոնանալ։ Կան նաեւ այնպիսիները, որոնք պարզապես փորձում են նորաձեւ երեւալ կամ ծխում են ընկերակցության համար։ Մի գլանակի մեջ 2,3 միլիգրամ նիկոտին է պարունակվում, ինչպես նաեւ խեժեր եւ մոխիր, որոնք, միեւնույն է, հայտնվում են թոքերում՝ չնայած զտման բարձր մակարդակին։ Ինչպե՞ս պակասեցնել ծխախոտի օգտագործումը կամ առհասարակ հրաժարվել ծխելուց։ Այս հարցում օգնության են գալիս բանջարեղեններն ու մրգերը, գրել է «Комсомольская правда»-ն։

Ծխախոտի մեջ պարունակվող նիկոտինը բնության մեջ տարածված նյութ է։ Բուսական սննդի մեջ այն պարունակվում է նիկոտինաթթվի կամ PP վիտամինի տեսքով։ Սովորական պայմաններում օրգանիզմը յուրացնում է սննդի մեջ պարունակվող վիտամինը իր համար սովորական քանակություններով։ Բայց երբ մարդն սկսում է ծխել, նիկոտինաթթուն հասնում է ռեկորդային ծավալների։ Առաջ է գալիս կախվածություն, որը հանգեցնում է առողջության հետ կապված լուրջ խնդիրների՝ սիրտ-անոթային եւ օնկոլոգիական հիվանդությունների հավանականության մեծացման։

Ծխելուց հրաժարվելու համար անհրաժեշտ են կամքի ուժ եւ սննդաբաժնում այնպիսի մթերքների ավելացում, որոնք հարուստ են նիկոտինաթթվով։ Եթե առաջին պայմանն անհատական է, ապա երկրորդը միանգամայն հասանելի է յուրաքանչյուրին։ Միայն թե կարեւոր է հասկանալ, որ բանջարեղենները եւ մրգերը շատ ավելի քիչ քանակությամբ են նիկոտինաթթու պարունակում։ Այդ պատճառով ձեր կերակրացանկը պետք է հագեցած լինի։ Մի վախեցեք, դա անվնաս է։ Յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ է ուտել օրական մոտ 700 գրամ բուսական սնունդ՝ անկախ այն բանից՝ ծխում է նա, թե ոչ։

Եթե որոշել եք վերջ դնել վնասակար սովորությանը, ապա խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել հետեւյալ բանջարեղեններին եւ մրգերին։ Առաջին տեղում կարմիր լոլիկն է։ Դրանում պարունակվում է 42,5 նգ/գ նիկոտինաթթու։ Ամենից քիչ նիկոտինաթթու պարունակվում է պղպեղի, կարտոֆիլի եւ սմբուկի մեջ, բայց այդ բանջարեղենները նույնպես ծխախոտի արդյունավետ փոխարինող են հանդիսանում։ Չպետք է մոռանալ լոբազգիների (ոլոռ եւ լոբի) եւ ընկույզների մասին։ Իսկ որպես աղանդեր շատ հարմար են մանգոն եւ անանասը։

news.am