Ի՞նչով է սոդան օգտակար օրգանիզմի համար
Advertisement 1000 x 90

Ի՞նչով է սոդան օգտակար օրգանիզմի համար

Դիետոլոգ Մարգարիտա Սուխարեւան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում ասել է, որ սոդան կարելի է օգտագործել մարդու օրգանիզմում տարիքային փոփոխությունների դեմ պայքարելու համար։ Մասնագետը պատմել է Ջորջիայի ամերիկյան բժշկական քոլեջի աշխատակիցների կողմից նախկինում անցկացված հետազոտության մասին, որը պարզել է, որ սովորական կերակրի սոդայի շնորհիվ մարդը կարող է իրեն պաշտպանել վտանգավոր աուտոիմունային հիվանդությունների զարգացումից։

Բժիշկը հայտնել է, որ ամերիկացիների կատարած հետազոտության ընթացքում հնարավոր է եղել պարզել, որ ջրի մեջ լուծված սոդա խմելն օգնում է նվազեցնել գայլախտի եւ ռեւմատոիդ արթրիտի առաջացման վտանգը։ Հետազոտության շրջանակներում գիտնականները լաբորատոր պայմաններում առնետներին սոդայի լուծույթ են տվել: Պարզվել է, որ նման միջոցն օգնում է մեծ քանակությամբ ստամոքսի թթու արտադրել, որը լավացնում է մարսողությունը եւ ոչնչացնում պաթոգեն բջիջները։

Ենթադրվում է, որ կերակրի սոդան նաեւ օգնում է նվազեցնել փայծաղի ծանրաբեռնվածությունը: Այն, իր հերթին, չի պատրաստում պաշտպանիչ իմունային պատասխան: Այսպիսով, հաջողվում է նվազեցնել M1 մակրոֆագների քանակը: Խոսքը իմունային բջիջների մասին է, որոնք հանգեցնում են բորբոքային ռեակցիաների։ Բացի այդ, ավելանում է հակաբորբոքային M2 բջիջների քանակը։ Մոտավորապես այդպես սոդան ազդում է երիկամների վրա։

Դիետոլոգի խոսքով՝ եթե մարդը երիկամների հիվանդություն ունի, ապա նրա արյունը կարող է զգալիորեն օքսիդանալ։ Սա մեծացնում է օստեոպորոզի, ինչպես նաեւ անոթային եւ սրտի հիվանդությունների վտանգը: Միեւնույն ժամանակ հակաթթուն նպաստում է այս գործընթացի դանդաղմանը։ Սուխարեւան ընդգծել է, որ ԱՄՆ-ում կլինիկական փորձարկումների շրջանակներում հնարավոր է եղել պարզել, որ կերակրի սոդայի օրական չափաբաժինը ինչպես նվազեցնում է օքսիդացման հնարավորությունը, այնպես էլ դանդաղեցնում է երիկամների հիվանդությունների զարգացումը։

Այսպես, ավելի վաղ պարզվել էր, որ նման միջոցը հիպերտոնիայի դեպքում դրական է ազդում օրգանիզմի վրա։ Բանն այն է, որ սոդայի շնորհիվ նատրիումն ավելի արագ է դուրս գալիս օրգանիզմից։ Դիետոլոգը հավելել է, որ սոդան բարենպաստ է ազդում մարդու օրգանիզմի վրա թունավորումների, առիթմիայի դեպքում՝ քաղաքացիներին խորհուրդ տալով մրգերն ու բանջարեղենը լվանալ սոդայի եւ ջրի լուծույթով, քանի որ մթերքները հիանալի մաքրվում են պեստիցիդներից։

news.am