Հարաբերությունների փորձագետ Թրեյսի Քոքսը նշել է հինգ հիմնական նշան, որոնք վկայում են զույգի ինտիմ կյանքում առկա խնդիրների մասին։ Նրա խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
Մասնագետը նշել է, որ մարդկանց մեծ մասը սեքսի որակը գնահատում է սեռական ակտի պարբերականությամբ, սակայն հաճախականությունը միայն զուգընկերոջ բավարարվածության վրա ազդող գործոններից մեկն է, և պետք է ուշադրություն դարձնել այլ նշանների վրա։ Քոքսն այս տագնապալի ազդանշաններից մեկն անվանել է եսասիրությունը մտերմության ժամանակ: Նրա խոսքով` սեքսի մեջ կարևոր է հավասարակշռություն պահպանել զուգընկերներից յուրաքանչյուրի տվածի և դրա դիմաց ստացածի միջև։ Իսկ եթե նրանցից մեկին թվում է, թե սեքսի ժամանակ իր ցանկություններն անտեսվում են, դժգոհությունն աստիճանաբար աճում է, որը վերաճում է կոնֆլիկտի։
Արժե զգուշացնել, եթե սեքսը դարձել է սովորական։ Մասնագետը նշել է, որ սեքսը հաճույքի աղբյուր է, և այն չպետք է դառնա հերթական «անելիքների ցանկում առաջադրանք», որի մասին մտածելիս անգամ առաջանում է հոգնածության զգացում։ Սովորաբար, լիբիդոն նվազում է սթրեսի, քնի պակասի և սեռական ակտի կանխատեսելիության պատճառով, բացատրել է Քոքսը:
Ինտիմ ոլորտում խնդիրների մեկ այլ նշան կարող է լինել այն, որ միայն մեկ զուգընկերն է միշտ հանդես գալիս որպես ինտիմ հարաբերությունների նախաձեռնող։
«Եթե սեքսը չի սկսվում առանց ձեր առաջարկության, ապա զուգընկերը ձեզ հստակ ազդանշան է ուղարկում, որ իրոք չի սիրում դա անել ձեզ հետ և դա անում է միայն ձեզ հաճոյանալու համար»,- ընդգծել է մասնագետը։
Ինտիմ կյանքում խնդիրների այլ ապացույցների թվում Քոքսը ընդգծել է զուգընկերոջ հետ անկողնում երևակայությունների և նախասիրությունների մասին խոսակցությունների բացակայությունը, ինչպես նաև ռոմանտիկ երեկոներ կամ սեքս-հանգստյան օրեր կազմակերպելու չկամությունը: