
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պահպանում են իրենց ամռնառոմանտիկ զույգի կարգավիճակը Հոլիվուդում։ Նախօրեին երգչուհու մատնահարդարը իր ինստագրամյան էջում կիսվել է նոր լուսանկարով, որտեղ Ջենիֆեր Լոպեսի մատների վրա պատկերված են երգչուհու և Բեն Աֆլեքի անվան առաջին տառերը։
«Եթե դու գիտես` սա ինչ է նշանակում․․․ Ջենը և Բենը ընդմիշտ»,- մատնահարդարը մեկնաբանել է լուսանկարը։ Ըստ երկրպագուների` սա նշանակում է, որ նրանք արդեն պատրաստվում են ամուսնության։