«Ամենուրեք փնտրիր բարին»․ Մարջան Ավետիսյանի լուսանկարն ու մեջբերումը
Advertisement 1000 x 90

«Ամենուրեք փնտրիր բարին»․ Մարջան Ավետիսյանի լուսանկարն ու մեջբերումը

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամայն էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին մուգ գույնի հագուստ է կրում։ Մարջանը հավաքել է մազերը, իսկ կերպարն ամբողջացրել է բնական շպարը։ «Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ և չամաչի ինքն իրենից: Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկայինության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է: Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերիր նրան: Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի ենթարկիր: Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ: Արհամարհիր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար և անազնիվ մարդկանց. հասկացիր սա: Մի ամաչիր բարի և քնքուշ լինել, բայց հենց որ կյանքիդ որևէ ժամին վրա հասնի սպանութուն գործելու պահը, գործիր այդ սպանությունն ու մի զղջա: Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը: Վիլյամ Սարոյան»,- մեկնաբանություններում մեջբերել է Մարջան Ավետիսյանը։