Շոգին ավելի լավ է խմել կիտրոնով բացված չոր սպիտակ գինի, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Առողջապահության նախարարության եւ Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի գլխավոր անկախ հոգեբույժ-նարկոլոգ Եվգենի Բրյունը։
«Որքան շատ ենք ալկոհոլ օգտագործում, այնքան ավելի շատ վնաս ենք հասցնում ձեր օրգանիզմին։ Ինչ վերաբերում է հավելյալ տարատեսակ բաղադրիչներին՝ գինի, գարեջուր, թունդ ըմպելիքներ՝ ամենաթեթեւ խմիչքը, ամենաքիչ վնասակարը սպիտակ չոր գինին է»,-նշել է մասնագետը։
Նրա խոսքով՝ ալկոհոլը վնասում է օրգանիզմին, լրացուցիչ ծանրաբեռնում լյարդի ու սրտանոթային համակարգի վրա։ Միեւնույն ժամանակ, չոր սպիտակ գինին կիտրոնով շոգին կարող է հագեցնել ծարավը, լրացնել ջրի եւ աղի հավասարակշռությունը։