Երգչուհի Լուսինե Աղաբեկյանը նոր լուսանկար է հրապարակել` ներկայանալով բնական ու ամառային կերպարում։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրերում Լյուսին կրում է սեւ տոպ, որը համադրել է վառ երանգի տաբատի հետ։ Նա հավաքել է մազերը, նախընտրել է մեղմ շպար։ «Առանց ֆիլտր», – կադրին կից գրել է Լյուսին։