Երեք դաս՝ բաժանումից հետո սիրտը խնայելու համար
Advertisement 1000 x 90

Երեք դաս՝ բաժանումից հետո սիրտը խնայելու համար

Ավելի եսասեր եղեք

Դուք պետք է արագ վերականգնվեք, ձեզ լավ զգաք՝ հանուն ինքներդ ձեզ: Մի անհանգստացեք, որ դուք անպայման պետք է օգնեք ընկերներին կամ որ նա պետք է գա հեռախոսի մարտկոցի հետեւից, որը մոռացել էր մեկ ամիս առաջ, երբ հեռանում էր: Եթե դուք պատրաստ չեք դրան, ասեք «ոչ»: Ընկերները կհասկանան, նա նույնպես պետք է հասկանա: Բաժանումը սարսափելի է, բայց դուք առաջինը չեք, ով անցնում է դրա միջով, արդար եղեք ձեր նկատմամբ:

Եղեք ոչ հասուն

Եթե կարծում եք, որ դա կօգնի, հեռացրեք նրան բոլոր սոցցանցերի ընկերներից: Այո, ինչ-որ մեկը կարող է ասել, որ դա մանկական արարք է, բայց, հավատացեք, դա ձեր օգտին է:  Դա ավելի լավ է, քան ուրբաթ, ժամը 12-ին, երբ արդեն լաց եղել եք ու վերջացրել, սկսում եք հետեւել թարմացումներին, հանկարծ տեսնում եք նրա լուսանկարը՝ ուրիշ աղջկա հետ:

Խմեք կամ մի խմեք

Ինչ-որ մեկի համար ավելի թեթեւ կդառնա, եթե խմիչք օգտագործի, մյուսների համար՝ ոչ: Դուք ինքներդ ավելի լավ եք ճանաչում ձեզ. եթե աղջիկներն առաջարկում են ալկոհոլային երեկույթ կազմակերպել, բայց դուք գիտեք, որ խմելուց հետո ավելի շատ եք տառապելու, կարողացեք «ոչ» ասել: Բաժանվելը ցավոտ է: Դու կարող ես ընկերներից լսել, որ ժամանակը բուժում է. յուրաքանչյուրն ունի իր պատմությունն ու իր խորհուրդը: Ընդունեք դրանք՝ միգուցե  դրանք չեն օգնում, բայց եւ ավելի վատ չեն դարձնում:

Դուք կանցնեք դրա միջով: Թույլ տվեք ձեզ լաց լինել, դեն նետեք նրա հեռախոսի մարտկոցը եւ գնացեք մարզասրահ: Զգացմունքները կթուլանան, եւ ժամանակի հետ, լսելով նրա անունը, ձեր սիրտն այլեւս այնպես ուժգին չի բաբախի, ինչպես նախկինում:

news.am