Պավել Պրիլուչնիի եւ Զեփյուռ Բրուտյանի հարաբերությունների մասին խոսել են մի քանի շաբաթ առաջ։ Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ նրանք միասին մեկնեցին հանգստի, ինչով էլ հրահրեցինք սիրավեպի մասին խոսակցություններ։ Եվ շուտով լրատվամիջոցները հայտնեցին, որ զույգն օրինականացրել է հարաբերությունները Մոսկվայի ՔԿԱԳ-ներից մեկում։ Այս ամբողջ ընթացքում դերասաններն իրենց իսկական նորապսակների պես էին պահում։ Նրանք ռոմանտիկ լուսանկարներ են հրապարակել ու սեր խոստովանել միմյանց։ Սակայն պարզվեց, որ այդ ամենը․․․
Երեկ Զեփյուռ Բրուտյանը բացահայտել է դերասանի հետ հարաբերությունների մասին իրականությունը։ Պարզվում է, որ նա եւ Պավելը նոր նախագծի վրա էին աշխատում։ «Նկարահանումների վերջին օրն ավարտվեց։ Շնորհակալություն բոլորին։ Պավել Պրիլուչնին հիանալի գործընկեր է։ Հատուկ շնորհակալություն բաժանորդներին»,- գրել է դերասանուհին իր սոցիալական ցանցերում։