Ավարտվեց Եղիսաբեթ 2-րդի գահակալման 70-ամյակը, որի փակումն արեց շքեղ ռազմական շքերթը, առկա էին նաև այլ շոու ծրագրային հանդիսություններ։ Տոնախմբությանը ներկա էին գրեթե բոլոր գերաստղերը, ուստի հենց այստեղ էլ տեղի ունեցավ երկու լեգենդների հանդիպում։
Նաոմի Քեմփբելը իր մարմնագույն Self-Portrait զգեստով և Քեյթ Մոսը իր` John Galliano 1993 թվականի հավաքածուից Մեծ Բրիտանիայի դրոշով բաճկոնով և սև ջինսով նույնպես ներկա էին տոնախմբության վերջին օրվան, ուստի պապարացին լուսանկարել է նրանց պատահական հանդիպումը։ «Վերջապես երկու լեգեդներին կարող ենք տեսնել մեկ վայրում»,- մեկնաբանել է երկրպագուներից մեկը։