
Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը նշում է ծննդյան օրը։
Այդ առիթով երիտասարդ մայրիկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային լուքը։ Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Սուսաննան ջինսե տաբատ է կրում, որը համադրել է վառ գույնի բլուզի հետ։ Սուսաննան արձակել է մազերն ու բնական շպարով է։ «Ասում են՝ այսօր ծննդյանս օրն է։ Դե ուրեմն մեկ տարով էլ փոքր դարձա»,- գրել է Սուսաննան։