Ի՞նչ կլինի օրգանիզմի հետ ամեն օր մեկ բաժակ նռան հյութ խմելու դեպքում
Advertisement 1000 x 90

Ի՞նչ կլինի օրգանիզմի հետ ամեն օր մեկ բաժակ նռան հյութ խմելու դեպքում

Նռան հյութը շատ երկրներում երիտասարդության եւ առողջության էլիքսիր է կոչվում, իսկ պտուղն ինքնին խորհուրդ է տրվում հնարավորինս հաճախ օգտագործել։ Նռան հատիկներին եւ դրա հյութին վերագրվող հիմնական հետեւանքների թվում են տարբեր տեսակի սակավարյունության դեմ պայքարից մինչեւ տղամարդկանց կամ կանանց շագանակագեղձի եւ այլ օրգանների քաղցկեղի դեմ պայքար, գրում է «Դոկտոր Փիթեր»-ը:

Նեֆրոլոգ Օլգա Բերդնիկովան պատմել է՝ արժե՞ արդյոք ամեն օր մեկ բաժակ նռան հյութ խմել եւ ինչ ազդեցություն կարող է դա ունենալ:

Մասնագետի խոսքով՝ սկզբում պետք է խորհրդակցել բժշկի հետ, պարզել՝ արդյո՞ք հակացուցումներ կան հյութի եւ բուն մրգի օգտագործման հետ կապված, ինչպես նաեւ պարզել, թե խմիչքի ինչպիսի քանակությունն է ընդունելի ձեզ համար։

«Իհարկե, բոլորը գիտեն հակաօքսիդանտների օգտակարության մասին հակա-AGE գործընթացում (ծերացումը դանդաղեցնելու գործընթաց), բայց քչերը գիտեն, որ նռան հյութն ու նուռը եզակի հատկություններ ունեն քաղցկեղի դեմ պայքարում»,- ասել է Բերդնիկովան։

Նա ընդգծել է, որ առաջին հերթին ուռուցքաբանության մեջ ուսումնասիրվել են նռան հյութի հատկությունները կրծքագեղձի, շագանակագեղձի եւ աղիների ուռուցքների հետ կապված։ Նռան հյութի հատկություններն ուռուցքաբանական պաթոլոգիաների դեմ պայքարի դեպքում կապված են էլագիկ թթվի հետ։ Այս թթուն կանխում է օրգանիզմում քաղցկեղային բջիջների բաժանումը, օրգանիզմում ապոպտոզ է առաջացնում՝ ուռուցքային բջիջների բնական մահ:

«Նուռը եւ նռան հյութը ուրոլիտին A է պարունակում: Սա բնական նյութ է, որն ազդում է բջջի էներգետիկ կայանների՝ միտոքոնդրիաների վրա: Այն խթանում է էներգիայի ձեւավորումը եւ բջիջների նորացումը, դրանց ակտիվ աշխատանքը, որի շնորհիվ ծերացման դեմ ընդգծված ազդեցություն է տեղի ունենում»,- բացատրել է մասնագետը:

Ընդ որում, նեֆրոլոգը խորհուրդ է տալիս չչարաշահել նռան օգտագործումը: «Օրական մեկ բաժակ նռան հյութ խմելը չարժե, ըմպելիքի այդպիսի ծավալն օգուտ չի տա։ Այն տտիպ բաղադրիչներ՝ տանիններ է պարունակում, ուստի եթե սկսեք կտրուկ նռան հյութ խմել, դա կարող է անհարմարության, այրուցքի եւ նույնիսկ փորկապության հանգեցնել: Ուստի սկսեք ջրի հետ խառնած հյութից (1/2 բաժակ ջուր 1/2 հյութի համար): Թանձր հյութ, հատկապես՝ ամեն օր, խմել չարժե»,- եզրափակել է մասնագետը:

news.am