Ո՞ր հիվանդություններն են մեծացնում ինֆարկտի վտանգը
Advertisement 1000 x 90

Ո՞ր հիվանդություններն են մեծացնում ինֆարկտի վտանգը

Գրիպը, կորոնավիրուսը, ադենովիրուսային, ռինովիրուսային եւ շնչառական սինցիտիալ վարակները մեծացնում են դրանցով հիվանդացած մարդու մոտ սրտի նոպայի ռիսկը, URA.RU-ին ասել է թոքաբան, թերապեւտ, «Կորոնավիրուսի վերահսկում» նախագծի փորձագետ Սվետլանա Բոժկոն։

«Ինֆարկտ հրահրող գործոնների շարքում գրիպը շարունակում է առաջատար մնալ, քանի որ այն հաճախ է հանդիպում եւ մեծապես ազդում է արյան շրջանառության վրա։ Սրտի նոպայի հավանականությունը մեծ է կորոնավիրուսի դեպքում՝ ռիսկն աճում է միջինը ութ անգամ, ըստ ռուս գիտնականների եւ բժիշկների դիտարկումների։ Ինֆարկտի վտանգը մեծացնում են նաեւ ՍՇՎՎ-ի այլ տեսակները՝ ադենովիրուսային վարակը, ռինովիրուսային վարակը, շնչառական սինցիտիալ վարակը: Սրտաբանական պաթոլոգիայի պատճառ կարող են լինել նաեւ բակտերիաները՝ պնեւմոկոկները, հեմոֆիլային ցուպիկը»,- ասել է Սվետլանա Բոժկոն։

Մասնագետը նշել է, որ վարակի ծանրությունը եւ հարուցչի տեսակը միշտ չէ, որ կապված են բարդությունների ռիսկի հետ։ «Լինում են դեպքեր, երբ անվնաս ադենովիրուսային վարակից հետո սրտի նոպաներ են տեղի ունենում, իսկ COVID-ը կամ գրիպը սրտի համար բարդություններ չեն առաջացնում։ Ծանր շնչառական վարակից հետո սրտանոթային համակարգի հետ կապված հետեւանքները մի քանի ամիս անց կարող են ի հայտ գալ»,- ընդգծել է թոքաբանը։

Բժիշկը բացատրել է, թե ինչու են այդ վարակներն ազդում սրտանոթային համակարգի վրա։ «Ցանկացած վարակիչ հիվանդություն չի սահմանափակվում միայն քթով կամ կոկորդով։ Ինքը՝ հիվանդությունը եւ դրան ի պատասխան առաջացող իմունային արձագանքները ազդում են ամբողջ օրգանիզմի վրա»,- ասել է նա։

Առաջանում է ինֆարկտի եւ սրտի անբավարարության հակում, քանի որ գրիպի եւ ՍՇՎՎ-ի, այդ թվում՝ COVID-19-ի պատճառով, բորբոքվում են դեպի սիրտ արյուն տանող արյունատար անոթների պատերը, ավելանում է թրոմբի առաջացման հավանականությունը, ընդգծլ է թերապեւտը։ Այս հիվանդությունները նպաստում են նաեւ վիրուսի անմիջական վնասակար ազդեցությանը սրտի մկանի եւ սրտի փականների, պաթոլոգիական իմունային ռեակցիաների վրա, որոնք ուղեկցվում են աուտոհակամարմինների ձեւավորմամբ եւ օրգանիզմի սեփական հյուսվածքների վնասմամբ։ Շնչարգելության եւ շնչառական անբավարարության պատճառով արյան շրջանառության փոքր շրջանում տեղի է ունենում նաեւ արյան հոսքի փոփոխություն:

news.am