Չափից շատ կեռաս ուտելը կարող է առաջ բերել ալերգիա, փքվածություն եւ շաքարային դիաբետի խնդիրների խորացում, Москве 24-ին ասել է բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան։
Առաջին բանը, որ կարող է տեղի ունենալ չափից շատ կեռաս ուտելուց հետո, ալերգիկ ռեակցիան է, ասել է մասնագետը։ Բացի այդ, դրա մեջ պարունակվող բջջանյութի եւ շաքարի մեծ քանակությունը կարող է հանգեցնել ստամոքսում խմորումների, ինչպես նաեւ որովայնի փքվածության առաջացման։
«Կեռասի սեզոնին մարդիկ իսկապես փորձում են ամբողջ տարվա համար «հագեցնել» կեռասի պահանջը։ Բայց դա անել չարժե։ Որովհետեւ դրա մեջ պարունակվող վիտամինները, միեւնույն է, չեն պահպանվի օրգանիզմում մի ամբողջ տարվա համար»,- ընդգծել է փորձագետը։
Նրա խոսքով՝ դիաբետ, ավելորդ քաշ եւ ինսուլինակայունություն ունեցող մարդիկ պետք է զգուշությամբ ուտեն քաղցր կեռասը։ Չնայած դրա կալորիականությունը բարձր չէ, բայց եւ այնպես, կարող է փոխգործակցել իսնուլինի հետ, եւ այդ դեպքում, միեւնույն է, պետք է հաշվի առնել դրա մեջ շաքարի պարունակությունը։
Բժիշկն ավելացրել է, որ կեռասը կարելի է ամեն օր ընդգրկել սննդաբաժնում, բայց կարեւոր է չափն իմանալը։ Մասնագետը նշել է, որ երեք բուռ հատապտուղը մեկ օրում օրգանիզմին չի վնասի, ընդհակառակը, օգտակար կլինի։