
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային վառ կերպարում։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Նաիրան կրում է նարնջագույն բլուզ, որը համադրել է հետաքրքիր նախշերով, գունավոր կիսաշրջազգեստի եւ սպիտակ ժակետի հետ։ Դերասանուհին արձակել է մազերը, նախընտրել է նվազագույն շպար։ «Ծանոթանալիս ես միշտ մարդու մեջ միայն լավն եմ տեսնում, մինչեւ որ մարդն անձամբ չապացուցի հակառակը։ Տղամարդու մեջ պետք է համադրվեն բարությունը, ուժը եւ խելքը», – գրել է նա։