
Երգչուհի Արմինկան ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է մայրիկի հետ։
«Ինստագրամ» սոցիալական կայքում տեղադրված կադրում մայր ու դուստր ջերմ գրկախառնված են։
«Այսօր մամաս դառնում է 75 տարեկան:
Մի կին, ում կյանքը տվել է բազում փորձություններ ու անդառնալի կորուստներ, բայց չի չարացրել նրա սիրտը:
Մամ, մենք միշտ թիկունքիդ ենք, դու միայն առոզջ եղիր ու երկար մնա մեր կողքին։ Հոբելյանական տարեդարձդ շնորհավոր, ընկեր Ենոքյան», – հրապարակումը մակագրել է Արմինկան։