Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը կատակերգական առցանց սերիալում խաղացել է Պետրոս Առաջին կայսեր դերը։ Նախագծի պրեմիերան տեղի է ունեցել կայսեր ծննդյան 350-ամյակի առիթով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «BAZELEVS» ընկերության մամուլի ծառայությանը։
«Ռուս կայսեր՝ Եվրոպա կատարած ճամփորդության լեգենդար իրադարձությունները նախագծում վերապատմվում են ժամանակակից ձեւով սքրինլայֆ ձեւաչափով՝ այնպես, եթե Պետրոս Առաջինի դարաշրջանում գոյություն ունենային համակարգիչներ, սոցիալական ցանցե8 եւ համացանց»,- հայտնել է ընկերությունը։
Պետրոս Առաջինի դերը կատարել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը։ Ընդ որում, հեղինակներն ընդգծում են, որ հանդիսատեսը հնարավորություն կունենա գնահատելու արտիստի կատակերգական կարողությունները։
«Հեշտ էր մտնել դերի մեջ, քանի որ ըստ սյուժեի՝ Պետրոս Առաջինն այնպսքի վարքագիծ է դրսեւորում, ինչպես ժամանակակից ցանկացած հայտնի անձ՝ ակտիվ է սոցիալական ցանցերում, անձնական հաղորդագրություններ է փոխանակում իր աստղային ընկերների հետ, շրջագայությունների գնում։ Դե, ինչ վերաբերում է ռուս կայսերը ցնցող նմանությանը․․․ Արդեն երկար տարիներ ինձ մոտ արմատավորվել է «Պետրոս Առաջին» կերպարն ու բրենդը, այդ պատճառով ավանդաբար շատ ֆիլմերում ու հեռուստատեսային նախագծերում հաջողությամբ խաղում եմ համառուսական առաջին կայսեր դերը»,- մեկնաբանել է Ֆիլիպ Կիրկորովը։