Ի պատասխան «չար լեզուների»` Սիրուշոն ապացուցել է, որ ինքն իսկապես հղի է (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ի պատասխան «չար լեզուների»` Սիրուշոն ապացուցել է, որ ինքն իսկապես հղի է

Երգչուհի Սիրուշոն, ով պատրաստվում է երրորդ անգամ մայրանալ, Ինստագրամի իր էջում տեսանյութով ցուցադրել է փորիկը` ի պատասխան խոսակցություններին, թե ինքն իրականում հղի չէ:

Տեսանյութին կից երգչուհին գրել է.

«Արդեն երրորդ երեխայիս եմ ունենում ու արդեն երրորդ անգամ եմ լսում իմ մասին ամենամեծ անհեթեթություններից մեկը, որ երեխաներիս իրականում ինքս չեմ ունենում, իմ փոխարեն ուրիշն է դա անում: Առաջին երկու անգամը լուրջ չընդունեցի ու մտածեցի, եթե ուշադրություն չդարձնեմ, անիմաստ խոսակցությունը կմարի: Նաև փորձեցի այս անգամ ավելի շատ կիսվել այս շրջանի տեսանյութերով, բայց, փաստորեն, թեման դեռ կա, ընդ որում պատճառաբանությունն էլ այն է, որ նախընտրել եմ խնայել կազմվածքս:

Շատ ուրախ եմ, որ փոխնակ մայրերի հնարավորություն է ստեղծել բժշկությունը բոլոր կանանց համար, ովքեր խնդիր ունեն, բայց ինձ մոտ նման միտք երբեք չի եղել ու դրա կարիքն էլ չի եղել:

Որքան էլ սովոր եմ, որ իմ տարբեր «ձեռքբերումներ» վերագրվում են բոլորին բացի ինձնից, այս մեկը, գոնե, թող մնա ինձ:))

Ոչ կազմվածքիս մասին եմ մտածել, ոչ ժամանակիս, ոչ էլ աշխատանքիս: Արդեն երրորդ անգամ գնացել եմ այս քայլին` գիտակցելով բոլոր դժվարությունները ու շնորհակալ եմ եղել, որ բնությունն ինձ նման հնարավորություն է տվել ու դա համարել եմ իմ առաքելությունը»»։