Դերասանուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում հրապարակված կադրերում Աննան պատկերված է դստեր հետ։ Աննան ու նրա ամուսինը՝ դերասան Դավիթ Աղաջանյանը, փոքրիկին տվել են Կարինա անունը։ Աննան ջերմ գրկել է փոքրիկին։ Սոցիալական ցանցում առկա նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Ծաղկաձորում։ «Գեղեցիկ օր իմ թիթեռնիկի հետ»,- հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։