Կազմվածքի հետ կապված խնդիրներ հաճախ առաջանում են ախորժակի ավելացման պատճառով։ Մենք ուտում ենք չսահմանված ժամերին կամ ավելի շատ ենք ուտում սեղանի շուրջ, քան պետք է: Իրավիճակը կարելի է շտկել, եթե մթերքներ օգտագործել, որոնք օգնում են նվազեցնել քաղցը, «Պռավդա»-ին տված հարցազրույցում ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։
Երբ օրգանիզմը սննդանյութերի կարիք ունի, մեր ստամոքսի վերին հատվածներում սկսում է արտադրվել գրելին հորմոնը: Այն նաեւ խթանում է ախորժակը։ Որքան երկար չենք ուտում, այնքան ավելի շատ գրելին է արտադրվում, եւ այնքան ավելի շատ քաղց ենք զգում:
Եթե ուզում ենք սնվել սննընդունումների միջեւ, նշանակում է նախորդ անգամ բավարար չեք կերել։ Իսկ այժմ օրգանիզմը ցանկանում է լրացնել կալորիաների պակասը։
Մասնագետը պատմել է այն մթերքների մասին, որոնք կբթացնեն ախորժակը եւ ավելորդ կիլոգրամներ չեն ավելացնի։
Բանջարեղենի շատ տեսակներ մեծ քանակությամբ բջջանյութ են պարունակում, որը լցնում է ստամոքսը։
Մասնագետի խոսքով՝ ջրով ու բջջանյութով հարուստ մթերքները, օրինակ՝ վարունգը, բթացնում են ախորժակը։ Բացի այդ, դրանք քլորոգենաթթու են պարունակում, որը նպաստում է քաշի կորստին։
Սոլոմատինան նաեւ խորհուրդ է տալիս սննդակարգում լոլիկ, կանաչ աղցաններ, պեկինյան կաղամբ, նեխուր ներառել:
Արյան մեջ գրելինի մակարդակը նվազեցնում է տաք սնունդը, եւ մենք կորցնում ենք ուտելու ցանկությունը, ասել է սննդաբանը։
Եթե մենք արագ սենդվիչներ կամ չիփսեր ենք ուտում, ապա սկզբում մենք որոշ ժամանակով կուշտ կզգանք, բայց մեկ-երկու ժամ հետո նորից կցանկանանք ուտել։
Առավել օգտակար, ըստ սննդաբանի, բանջարեղենային ապուրներն են. «Բանջարեղենային ապուրի մեջ շատ ջուր կա, որը ծավալ է ստեղծում, իսկ տաությունը հանգստացնում է ստամոքսի պատերը»,- բացատրեց Սոլոմատինան:
Նա նաեւ առաջարկել է ապուր ուտել ամբողջական ալյուրից պատրաստված հացով։
Դրանք հարուստ են սպիտակուցներով, ինչը եւս նպաստում է հագեցվածության զգացմանը։ Թեեւ, այնուամենայնիվ, ավելի լավ է լիարժեք կերակուրը չփոխարինել ձվով եւ ընկույզով։
Կակաոն բավականին սննդարար է, եւ, միեւնույն ժամանակ, այն չունի այնքան կալորիա, որքան աղանդերի մեծ մասը։ Իսկ դարչինն իր հատուկ անուշաբույր հատկությունների շնորհիվ «խաբում» է ուղեղն ու ստամոքսը։
Դրանք օգտակար է խմել նույնիսկ եթե չես ցանկանում չարաշահել քաղցրն ու օսլա պարունակող մթերքները։ Բացի այդ, դրանք խմում են տաք վիճակում: