Սննդաբանը պատմել է, թե ինչպես կարելի է ճանաչել վտանգավոր ձմերուկը
Advertisement 1000 x 90

Սննդաբանը պատմել է, թե ինչպես կարելի է ճանաչել վտանգավոր ձմերուկը

Սննդաբան Ելենա Սոլոմատինան նախազգուշացրել է ձմերուկ չգնել սեզոնից դուրս՝ դրանցում նիտրատների վտանգավոր պարունակության պատճառով, հայտնում է Vechernyaya Moskva-ն։

Նրա խոսքով, վաղ ձմերուկը աճեցվում է աճի խթանիչների օգնությամբ, այն դառնում է վտանգավոր, քանի որ դրանցում առկա նիտրատները որոշակի պայմաններում դառնում են նիտրիտներ։

«Նրանք կարող են հեմոգլոբինը վերածել ոչ ակտիվ ձևի: Ինչը խաթարում է բջիջների շնչառության գործընթացը, արդյունքում հյուսվածքներն ու օրգանները ունենում են հիպոքսիա », – ասել է Սոլոմատինան:

Նրա խոսքով՝ վտանգավոր ձմերուկը հեշտությամբ կարելի է ճանաչել միջուկի վիճակից։ Այսպիսով, նիտրատների բարձր պարունակությամբ միրգն ունի սպիտակ կամ դեղին շերտեր և ոչ շաքարային միջուկ, նկատել է փորձագետը։

lurer.com