Ո՞վ է ավելի լավ քնում՝ միայնակնե՞րը, թե՞ զույգերը
Advertisement 1000 x 90

Ո՞վ է ավելի լավ քնում՝ միայնակնե՞րը, թե՞ զույգերը

Արիզոնայի համալսարանի Քնի եւ առողջության հետազոտական ​​ծրագրի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ, որոնք կիսում են անկողինը զուգընկերոջ հետ, ավելի քիչ են բախվում անքնության, ավելի քիչ հոգնածություն են զգում։

Հետազոտության մասնակիցները, որոնք գիշերվա մեծ մասը քնել են իրենց երեխայի հետ, հաջորդ օրը հայտնել են ավելի շատ անքնության, ավելի շատ սթրեսի եւ ավելի վատ հոգեկան առողջության մասին:

Հետազոտության համար գիտնականներն օգտագործել են ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի 1007 աշխատունակ չափահասների տվյալները:

Հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, որոնք քնում են իրենց զուգընկերոջ հետ, ավելի արագ են քնում, ավելի երկար են քնում եւ ունեն քնի ապնոեի ավելի ցածր ռիսկ։

Մարդկության պատմության ընթացքում մարդիկ սովորաբար խմբերով քնում էին կրակի շուրջ: Հավանաբար, ինչ-որ մակարդակում մարդիկ պարզապես ավելի ապահով էին զգում, երբ անկողնում մեկ այլ մեծահասակ կար:

style.news.am