«Ես մեկն եմ ձեզնից, հետեւաբար իմ երկրում կատարվող ամեն փոփոխություն առնչվում է նաեւ ինձ եւ իմ ընտանիքին»․ Լիլիթ Մուրադյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ես մեկն եմ ձեզնից, հետեւաբար իմ երկրում կատարվող ամեն փոփոխություն առնչվում է նաեւ ինձ եւ իմ ընտանիքին»․ Լիլիթ Մուրադյան

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր հետ։

Վերջերս խոսեցի թանկացումների մասին, մարդկանց արձագանքից ևս մեկ անգամ համոզվեցի, որ պետք է հաճախ խոսել մեր իրականությանը վերաբերող թեմաներից։ Ինստագրամ- հարթակ, որտեղ մեկը մյուսին է հետևում, ու տպավորություն է, որ անխտիր բոլորը միշտ ուրախ են, անհոգ, ապահովված, ոչնչի կարիք չունեն, երեխաները կուշտ են, հագած կապած մի խոսքով ամեն բան կարգին է։ Բայց ոչ, ո՞ւմ ենք խաբում և ի՞նչու, ասել եմ և կրկնում եմ, ես մեկն եմ ձեզանից, հետևաբար իմ երկրում կատարվող ամեն փոփոխություն առնչվում է նաև ինձ և իմ ընտանիքին», -լուսանկարին կից գրել է Լիլիթը։