Ի՞նչ սխալներ են թույլ տալիս տղամարդիկ եւ կանայք հիպերտոնիկ կրիզի ժամանակ
Advertisement 1000 x 90

Ի՞նչ սխալներ են թույլ տալիս տղամարդիկ եւ կանայք հիպերտոնիկ կրիզի ժամանակ

Հիպերտոնիկ կրիզն առավել հաճախ հանդիպում է հիպերտոնիայով տառապող տղամարդկանց եւ կանանց մոտ: Բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ Անդրեյ Բեսեդինը FAN-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է, թե նմանատիպ իրավիճակներում ինչ սխալներ են թույլ տալիս հիվանդները:

Բեսեդինը նշել է, որ հիմնական սխալներից մեկը միանգամից մեծ չափաբաժնով դեղերի ընդունումն է: Նա պարզաբանել է, որ կարճ ժամանակում ճնշման կտրուկ անկումը վտանգավոր է առողջության համար:

Բժշկի պնդմամբ, ճնշման բարձրանալու դեպքում չի կարելի կտրուկ շարժումներ անել եւ սպորտով զբաղվել: Հիպերտոնիկ կրիզի ժամանակ անընդունելի է ոտքերը վեր բարձրացնելը, մարմինը տաք ջրով ջերմացնելը, ալկոհոլ օգտագործելն ու ծխելը:

med.news.am