Ռաֆայել Քոթանջյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 16-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից
Advertisement 1000 x 90

Ռաֆայել Քոթանջյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 16-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից

2022 թ. հունիսի 13-ին 79 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Քոթանջյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի նախագահությամբ:

Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. հունիսի 15-ին՝ ժամը 17:30-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 16-ին՝ ժամը 11:00-13:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից: