Հանրաճանաչ սոուսները կարող են վնասակար եւ նույնիսկ վտանգավոր լինել առողջության համար, «Երեկոյան Մոսկվա»-ին ասել է գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովը։
Մասնագետի կարծիքով՝ ոչ մի վնաս կամ օգուտ չի պարունակում սոյայի սոուսը։
«Դա ջուր է մի քիչ ներկով եւ աղով։ Օգտագործման դեպքում որքան հնարավոր է շատ հեղուկ խմեք»,- խորհուրդ է տվել բժիշկը։
Միեւնույն ժամանակ, մասնագետը նշել է այնպիսի սոուսների առանձնահատուկ հանրաճանաչությունը, ինչպիսիք են կետչուպը եւ մայոնեզը։ Սակայն դրանք կարող են վնասակար լինել առողջության համար։
«Կետչուպի մեջ շատ շաքար կա: Խորհուրդ չեմ տալիս այն մեծ քանակությամբ ուտել։ Իսկ շաքարախտով մարդկանց ավելի լավ է ընդհանրապես հրաժարվել այս մթերքից։ Իր հերթին, մայոնեզը մաքուր ճարպ է: Ամենավատը մայոնեզի ու պանրի համադրությունն է։ Իսկ եթե դրանցով, օրինակ, խոզի միս դնեք ջեռոցը, ապա լրիվ խոլեստերին կլինի։ Դա շատ վնասակար է»,- ընդգծել է գաստրոէնտերոլոգը։