Չինաստանում Disney-ից պահանջել են «Բազ Լայթեր» մուլտֆիլմից մի քանի տեսարան հեռացնել։ Դրանցում ցուցադրվում է երկու կին կերպարների համբույրը, հայտնում է Reuters-ը։
«Մենք չենք պատրասվում ոչինչ հեռացնել։ Հատկապես այդ կարեւոր պահերը, ինչպիսիք են սիրող ու ոգեշնչող հարաբերությունները»,- հայտարարել է ժապավենի պրոդյուսեր Գալին Զուսմանը։
Ընդ որում, Reuters-ը չի հաստատում, որ հենց համբույրի տեսարանը դուր չի եկել չինացի գրաքննողներին։