Դաջվածքների վարպետ Դին Գյունթերը, ով Հարավային Աֆրիկայից տեղափոխվել է Մեծ Բրիտանիա սպորտային կոշիկների տեսքով դաջվածքներ է արել տղամարդուն։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Գյունթերն ասել է, որ հաճախորդը հոգնել էր նոր կոշիկներ գնելուց, ուստի որոշել էր իր սիրելի Nike սպորտային կոշիկների դիզայնով դաջվածք ունենալ:
Ընդհանուր առմամբ աշխատանքը տևել է մոտ 10 ժամ. 2 ժամ ապագա պատկերի ուրվագծերը կազմելու համար, ևս 8 ժամ՝ բուն դաջվածքի համար։
«Ես ուզում էի պատրանք ստեղծել, որ մարդը կոշիկներով է, թեկուզ և ոտաբոբիկ է քայլում։ Սա անպայման կստիպի ձեզ ուշադրություն դարձնել նրա վրա»,- իր գաղափարով կիսվել է վարպետը:
Նա պատասխանել է, որ ստիպված է եղել շատ բան անել առանց տրաֆարետի՝ մարմնի բոլոր ուրվագծերը հաշվի առնելու համար։ Այդ պատճառով այս դաջվածքի վրա աշխատանքը նրան հատկապես դժվար է թվացել։