Շաքարիկ անունով ձին դարձել է սոցցանցերի աստղ. կենդանին ձևացնում է, թե քնած է, երբ չի ցանկանում աշխատել: Այդ մասին գրում է The New York Post-ը։
Շաքարիկը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ սեփականատեր Ջիմ Ռոուզը Թվիթերում լուսանկար էր հրապարակել, որում ձին կողքի վրա պառկած է խոտերի մեջ՝ ասես նիրհում է:
«Ծանոթացեք, Շաքարիկն է, նա չի սիրում, երբ իրեն հեծնում են: Եթե Շաքարիկին թամբով մոտենում են, նա պառկում է և ձևացնում, թե քնած է։ Եվ նա հրաժարվում է բացել իր աչքերը, քանի դեռ ձիավորները չեն հեռանացել», – նկարը մակագրել է ձիու տերը:
Ջիմ Ռոուզի թվիթը հավաքել է 433,000 հավանում և գրեթե 40,000 ռեթվիթ: Օգտատերերը գովել են ձիուն և հիացել նրա խելքով։